Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ ֆեսբուքի էջից։
«Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ»,-ասված է հայտարարության մեջ: