Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումը վերաբերում է միայն վերջնական սպառման ապրանքներին, հումքի մասով արգելքներ չկան։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Այսինքն՝ այն ապրանքները, որոնք միջանկյալ սպառման են կամ որևէ արտադրողի կողմից օգտագործվում են իր արտադրությունը կազմակերպելու համար, դրանց նկատմամբ մենք սահմանափումներ չենք կիրառում»,- նշեց նա:
Նախարարի խոսքով՝ 2021 թ. հունվարի 1-ից հետո տնտեսվարողները կարող են թուրքական ապրանքների փոխարեն ապրանքներ ներկրել Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից կամ Չինաստանից: