Լոկալ մարտերը, ինչ բնույթ էլ կրեն, ընդհանուր պատկերի մեջ կարող են չնչին ազդեցություն ապահովել

7
Տիգրան Աբրահամյան

Ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունները ռեալ գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկման ենթարկել ճակատի բոլոր ուղղություններում տեղի ունեցող զարգացումները մեկ ամբողջության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմագետ Տիգրան Աբրահամյանը:

«Առանձին դրվագները, լոկալ մարտերը, ինչ բնույթ էլ կրեն, ընդհանուր պատկերի մեջ կարող են չնչին ազդեցություն ապահովել։

Ընդհանուր իրադարձություններում պետք է առանձնացնել առաջնահերթ ուղղությունները, ըստ այդմ էլ՝ իրադրային գնահատում իրականացնել»: