Արտագաղթի ահագնացող թվեր. 9 ամիսվա ընթացքում 108 հազար ՀՀ քաղաքացի մեկնել է ու չի վերադարձել

13

2013թ. առաջին երեք եռամսյակներում հանրապետությունից մեկնել և չի վերադարձել ավելի քան 108 հազար քաղաքացի, տեղեկացնում է galatv.am-ը:

Երկրից արտագաղթողների մոտ 73 տոկոսը մեկնում են ՌԴ, 7 տոկոսը՝ ԱՄՆ, մնացած բնակչությունը՝ այլ երկրներ: Նրանց մեծ մասը արտերկրում փնտրում են սոցիալական ավելի բարեկեցիկ պայմաններ կամ գնում են պարզապես սոցիալական խնդիրներ լուծելու:

Նման ցուցանիշ է ներկայացրել «Մարդը կարիքի մեջ» միջազգային ընկերության հայաստանյան կենտրոնի միգրացիայի հարցերով ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Բեժանյանը՝ նշելով, որ  արտագաղթի ամենամեծ ծավալները պահպանվում են Գեղարքունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում: Իսկ Շիրակում եւ Լոռիում աղքատության ցուցանիշն ամենաբարձրն է: