Գյուղերում արդեն լուրջ անհանգստություն կա. տարբեր տրամաչափի զենքերից կրակեւմ են. Գեղամասարի համայնքապետ

60

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակավայրերի ուղղությամբ իրավիճակն այս պահին հանգիստ է։

NEWS.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ կրակը դադարել է ժամը 01։00-ի սահմաններում։

«Գյուղերում արդեն լուրջ անհանգստություն կա։ Այս ամենն արդեն դարձել է շարունակական պրոցես, մի օր չի, գրեթե ամեն օր է։ Տարբեր տրամաչափի զենքերից կրակում էին։ Արդեն գյուղերի վրա են կրակում»,- ասաց Հակոբ Ավետյանը։