Ադրբեջանի լրատվամիջոցները հրապարակել են հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հարցազրույցը, որը կատարվել է «ANS» հեռուստաալիքի կողմից:
Խոջոյանը հայերեն է խոսում: Ըստ հեռուստաալիքի՝ Խոջոյանը ձեռքը կոտրել է, հիմա իբր բուժում է ստանում և ամենազավեշտալին այն է, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, 77-ամյա Խոջոյանն իրեն ներկայացրել է որպես ԱԱԾ աշխատակից:
Հիշեցնենք, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին հատել էր հայադրբեջանական սահմանը և հայտնվել Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում:
Ոստիկանությունից արդեն հայտնել են, որ Խոջոյանը առողջական խնդիրներ է ունեցել (հոգեկան) և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության տակ:
Հավելենք, որ ադրբեջանական զլմ-ները սովորություն ունեն տեղեկատվությունը աղավաղելու և իրերն իրենց հարմար տարբերակով ներկայացնելու, ինչը տեղի ունեցավ նաև ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի դեպքում:














