Վայրկյաններ առաջ Լոս Անջելեսում տեղի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ Կոնգրեսում բանաձև է ներկայացրել, որով Միացյալ Նահանգները պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։
Շիֆը հայտնեց նաև, որ իր այդ բանաձևն արդեն ստացել է երկկողմանի (դեմոկրատներից և հանրապետականներից) աջակցություն:














