750 ռուս խաղաղապահներով ևս 2 ինքնաթիռ մեկնել է ԼՂ. ՌԴ ՊՆ

0

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, հայտնել են, որ ռուս խաղաղապահներով ևս երկու ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական երկու Իլ-76 ինքնաթիռները «Ուլյանովսկ-Վոստոչնիյ» օդանավակայանից թռիչք են արել Հայաստան: Ինքնաթիռում զրահափոխադրիչներ, նյութական միջոցներ և խաղաղապահ ստորաբաժնումների անձնակազմն է եղել»,- նշվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը նաև նշում է, որ նոյեմբերի 10-ից Իլ-76 և Ան-124 ինքնաթիռներն արդեն Հայաստան են տեղափոխել 750 զինծառայողի, ինչպես նաև 110 միավոր զրահատեխնիկա՝ զրահափոխադրիչներ, բեռնատարներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ: