ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի ղեկավարը և Հայաստանի երկրորդ նախագահը զրույց են ունեցել:
«Ես կարող եմ հաստատել: Իրոք, նրանք խոսեցին հեռախոսով: Եվ դուք գիտեք, որ նրանք երկարատև լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են և բավականին հաճախ են շփվում»,-ասել է Պեսկովը:
Ըստ «Sputnik Armenia»-ի տելեգրամյան էջի՝ Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կորոնավիրուսի պատճառով եղել է առցանց, տևել է շուրջ 1 ժամ։











