Թյուրքախոս պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կկայանա մարտի 31-ին

38

Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովը կկայանա մարտի 31-ին Ղազախստանի Թուրքիստան քաղաքում։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 17-ին, հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ այս տարվա մարտի 31-ին Թուրքիստանում կկայանա Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են Թյուրքական խորհրդի անդամ պետությունների բոլոր ղեկավարները և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հանդիսանում է այս կազմակերպության դիտորդ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ստորագրել հռչակագիր, որով Թուրքիստանը կհռչակվի թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք։