70-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել

8

Օգոստոսի 2-ին, ժամը 01.30-ին, «շտապօգնության» «Արաբկիր» ենթակայանից ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա Նորիկ Թադևոսյանին, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ վարորդի անձը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: