64 հազար 423-ով ավելացել են օդային ճանապարհով մեկնողները

38

Այս տարվա առաջին 9 ամիսներին օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) Հայաստան է ժամանել 630 հազար 292 մարդ, իսկ մեկնել է 694 հազար 715 մարդ: Բացասական սալդոն անցած 9 ամսում կազմել է 64 հազար 423 մարդ:

Քաղաքացիական ավիացիայի հրապարակած տվյալների համաձայն` 2011թ. հունվար-սեպտեմբերին օդային ճանապարհով ՀՀ ժամանել էր 598 հազար 498 և մեկնել՝ 665 հազար 451 մարդ: Բացասական սալդոն եղել էր 66 հազար 953 մարդ: