Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր խոսել է, թե իր կարծիքով Ժնևում Հայաստանի հետ ինչ են խոսելու։
Ըստ Ալիևի երազանքի՝ քննարկվելու է «Քելբաջարի, Լաչինի և մասամբ Աղդամի շրջաններից հայկական զորքերի դուրսբերման հարցը»։
«Գիտեք, որ վաղը Ժնևում պետք է կայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները, և մենք այնտեղ կտեսնենք, թե ինչքանով է հայկական կողմը հետևում հիմնարար սկզբունքներին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։
Ալիևը գլուխ է գովացել, որ «առաջին փուլը գրեթե ավարտին են հասցրել»։
«Առաջին փուլը մենք գրեթե ավարտել ենք, այդ պատճառով էլ, եթե հիմա հայկական կողմն իր հավատարմությունը հայտնի հիմնարար սկզբունքներին, արդեն անմիջապես կխոսենք Լաչինի ու Քելբաջարի և մասամբ Աղդամի շրջանները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին։ Եթե մենք պայմանավորվենք քաղաքական կարգավորման շուրջ, ապա հայկական զորքերը պետք է անմիջապես դուրս բերվեն Քելբաջարի, Լաչինի և մասամբ Աղդամի շրջաններից»,- հայտարարել է Ալիևը։











