6000 դիմակ ու 3 շնչառական սարք. վիրահայերի օգնությունը շուտով Հայաստան կհասնի

6

«Մեկ դիմակ՝ մեկ կյանք» դրամահավաքն այս փուլում կարելի է ավարտված համարել. հունիսի 7-16-ը 4740 լարի է հավաքվել, հայտնում է «Ալիք մեդիան»:

Հանգանակված գումարով բժշկական եռաշերտ 6000 դիմակ է գնվել: Եվս 3 շարժական շնչառական սարք է ձեռք բերվել բելգիահայ համայնքի աջակցությամբ:

1000 դիմակ էլ տրամադրվել է Վրաստանում գործող «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության կողմից: Ձեռք բերված ողջ օգնությունը Հայաստան կհասնի հունիսի 19-ին: Մինչև վրաց-հայկական սահման տեղափոխման հարցը կազմակերպում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը, իսկ հայկական կողմից սարքերն ու դիմակներն ընդունում է «Հայաստան համահայկական հիմնադրամը»:

Ի դեպ, Հայաստանին օգնել ցանկացողների թվում ոչ միայն հայեր են այլ նաև վրացիներ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ վիրահայերի ջանքերով արհեստական շնչառություն ապահովող ևս 50 սարք էր գնվել և ուղարկվել Հայաստան: Եվս 3000 դիմակ էլ ուղարկվել էր թբիլիսահայ գործարարներից մեկի կողմից: