6 միավոր չինական AR1A համակարգեր Հայաստանին

8

 Ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» ամենամյա զեկույցի՝ Հայաստանը ենթադրաբար ձեռք է բերել 6 միավոր կայան Չինաստանից։ Տեղեկացնում է Razminfo-ն:

Համաձայան կենտրոնի տվյալների` պայմանագիրը հավանաբար կնքվել է դեռ 2010 թվականին, իսկ ենթադրյալ մատակարարումը ավարտվել 2011-ին։ Գործարքի արժեքը գնահատվում է 50մլն. ԱՄՆ դոլար։

Նշենք, որ AR1A համակարգերի ձեռքբերման մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվեցին մի քանի ամիս առաջ, սակայն, չինական և հայկական կողմերը պաշտոնապես ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին այդ տեղեկությունները։ Նշենք, որ AR1A համակարգերը ռուսական հայտնի «Սմերչեր»-ից ավելի հզոր են:

Նույն զեկույցը ուշագրավ տեղեկություններ է պարունակում նաև Տ-72 տանկերի արդիականացման և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների նորոգման վերաբերյալ։