6 ամսվա ընթացքում 904 ՃՏ պատահար, 117-ը` մահվան ելքով

10

2011 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհա-տրանսպորտային 904 պատահար, որոնց հետեւանքով 117 մարդ զոհվել է, իսկ 1316-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2010 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 816 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 117 մարդ զոհվել է, 1106-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2011 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում արձանագրվել է 429 ճանապարհա-տրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 37 մարդ զոհվել է, իսկ 589-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2010 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 360 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 28 մարդ զոհվել է, 244-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 307-ը վրաերթի դեպքեր են, որոնց հետեւանքով 39 մարդ զոհվել է, 313-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արձանագրված ՃՏ պատահարներից 363-ը տեղի է ունեցել արագության գերազանցման պատճառով, որոնց հետեւանքով 74 մարդ զոհվել է, 564-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
Պատահարներից 341-ը բախման դեպքեր են, որոնց հետեւանքով 33 մարդ զոհվել է, 603-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արձանագրվել է նաեւ տրանսպորտային միջոցների շրջվելու 128 դեպք, որոնց հետեւանքով 36 մարդ զոհվել է, 221-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: