Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի հավաստմամբ` այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան հստակ պարզ կդառնան վարակի պատճառն ու անվանումը։ Ասոյնաը նշեց, որ «Նուբարաշենի 11 փողոցի բնակիչներն ընդունվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց ընդհանուր թուլություն, սրտխառնոց, բարձ ջերմություն գանգատներով: Ընդհանուր առմամբ ընդունել են 57 հիվանդ, որից 41-ը երեխաներ են: Այս պահին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից 26 հիվանդ արդեն դուրս է գրվել: Իմ համոզմամբ, վարակի պատճառը ջուրն է»:
Սակայն «Երևան ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը այլ բան հայտարարեց, որ վարակի պատճառը խմելու ջուրը չէ. «Եվ դեռ վաղ է նման հայտարարրություններ անել»: Վերջինս վստահեցրեց, որ եթե պատճառը ջուրը լինի, ապա իրենք տուժածներին կփոխհատուցեն :













