509 դիմորդից 25-ը չի ստացել բավարար

11

Ընդհանուր պատմություն, աշխարհագրություն և կենսաբանություն առարկաներից այսօր Երևանում ընդունելության քննություն է անցկացվել: Ընդհանուր պատմություն է հանձնում երկու դիմորդ,իսկ աշխարհագրության և կենսաբանության քննությունները` համապատասխանաբար 5 և 41 դիմորդներ:

Հայոց լեզու, ռուսաց լեզու և քիմիա առարկաների քննություններն արդեն իսկ կայացել են և այս երեք առարկաներից էլ դեռևս 20 միավոր ստացող դիմորդ չի եղել:

Այս տարի հայոց լեզու առարկայից քննությանը մասնակցած 509 դիմորդներից 31-ն են հավաքել բարձր միավորներ` 17,5-20, 203 հոգի հավաքել է 13-17.25 միավոր, իսկ 250-ը` 7,5-ից 13.25 միավոր: Քննությունը չի հաղթահարել 25 դիմորդ: