44-օրյա պատերազմում Արցախը տվել է 822 զոհ․ 65 հոգի անհետ կորած են

29

44-օրյա պատերազմում Արցախի Հանրապետությունից զոհվել է 742 զինծառայող և 80 քաղաքացիական անձ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ կոչ անելով չտարանջատել՝ զոհված զինծառայողը Արցախից է թե Հայաստանից:

«Այս պահին ունենք անհետ կորած 45 արցախցի զինծառայող և 20 քաղաքացիական անձ»,-հավելեց Արցախի ՄԻՊ-ը: