4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով

17
ԱԺ-ն այսօր աշխատանքներն սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով։ Առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից նախագծերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նման օրենսդրական նախաձեռնությամբ էին հանդես եկել կառավարությունը և խորհրդարանական բոլոր ուժերը:

Ըստ այդմ՝ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում կպահպանվի ընտրությունների անցկացման մեծամասնական համակարգը, իսկ 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրություններ, որոնց կարող են մասնակցել կուսակցություններն ու դաշինքները: