40 հազար հրեաներ դիմել են Պուտինի Ղրիմ վերադառնալու համար

12

ՌԴ նախագահին են դիմել 40 հազար հրեաներ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Գրում է «Крым Медиа»-ն:

Նրանք բոլորը Ղրիմից հեռացել են Իսրայել մշտական բնակության ԽՍՀՄ փլուզումից հետո: Այժմ նրանք ցանկանում են կրկին վերադառնալ «հայերնիք և հայրենի երկրում ապրել»: Այս մասին հայտնում է «Քաղաքացիների սահմանադրական իրավունքի պաշտպանության Ղրիմյան ֆորում» Տարածաշրջանային հասրակական կազմակերպության ներկայացուցիչ Լեոնիդ Գռաչը:

Քաղաքական գործչի խոսքով՝ համապատասխան նամակով իրեն է դիմել Իսրայելի Առաջադիմական լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ալեքսանդր Ռեդկոն: 

«Ավելի քան 20 տարի այս մարդիկ օգնել են Իսրայելի տնտեսության զարգացմանը: Բայց «փոքրիկ հայրենիքի» մեխանիզմը, սերը Ղրիմի հանդեպ անհաղթահարելի են: Լինելով ռուսերեն լեզվի կրողներ, մշակույթի անդավաճան հետևորդներ՝ նրանք պահպանել են սերը դեպի հայրենիքը՝ Ռուսաստանը և սիրով ընդունել են ղրիմյան գարունը հուսով, որ շուտով կվերադռնան հայրենիք»,- ասվում է Գռաչի պաշտոնական դիմումի մեջ ուղղված ՌԴ նախագահին:

Նրա խոսքով՝ 40 հազար իսրայելցի ներգաղթյալներ ակտիվ դերակատարություն են ունեցել 2014թ մարտի 16-ի համաղրիմյան հանրաքվեի անցկացմանը և բռնել են Ռռուսաստանի կողմը: Բացի այդ՝ այս 40 հազար հերաները հիմնականում բարձր որակավորված մասնագետներ են, ինժեներներ և մտավորականներ, «ովքեր այսօր Ղրիմին օդի պես պետք են»:

Գռաչը նշել է, որ Պուտինի կողմից վերոնշայլ անձանց ՌԴ քաղաքացիություն տալը մեծ ազդեցություն կունենա ռուս-իսրայելյան հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային դրական արձագանքի պատճառ կդառնա: