Բրիտանական Սթոունհենջից 25 կմ հեռավորության վրա՝ Ուիլթշիր կոմսության Ուիլսֆորդ Հենջ տեղանքում պեղումների ժամանակ բրոնզե դարում ապրած դեռահասի կմախք են հայտնաբերել: Հաղորդում է Vesti-ին:
4 հազար ամյա մարմինը հայտնաբերվել է էմբրիոնի դիրքով, դեպի կուրծքը բարձրացրած ոտքերով, խաչված ձեռքերով ու դեպի աջ թեքված գլխով: Հուղարկավորված երեխայի պարանոցին սաթե մանյակ է եղել: Հնագետները հույս ունեն, որ հայտնաբերված կմախքը կօգնի բացահայտել Սթոունհենջի տարածքում բնակված հնագույն մարդկանց կյանքի մասին տվյալներ:
Բացի ոսկորներից, հնագետները Պյուսի հովտում հայտնաբերել են նետի ծայրեր, դանակներ, խեցեգործական իրեր, պղնձե ապարանջաններ, հին հռոմեական կրծքազարդեր և այլն:














