Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկում է Մարտի 1-ի գործով հերթական դատավարությունը:
Սպասվում է, որ այսօր դատարան պետք է գան ՀՀ և Արցախի նախկին չորս վարչապետերը՝ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Անուշավան Դանիելյանը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նրանք կգան դատարան ու անձնական երաշխավորություն կներկայացնեն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար:
Հիշեցնենք, որ Ռոբրետ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:











