4-ամյա երեխային բռնաբարել է

15

Աշտարակում 55 տարեկան տղամարդը սեռական ոտնձգություններ է թույլ տվել 4-ամյա երեխայի նկատմամբ: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այդ մասին հաղորդում մայիսի 31-ին ոստիկանության Աշտարակի բաժանմունքում տվել է հենց երեխայի մայրը` 22-ամյա Լ. Հ.-ն:

Նա հայտնել է, որ մայիսի 27-ի երեկոյան Աշտարակ քաղաքի բնակիչ ոմն Ռուբո բռնի սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 4-ամյա դստեր նկատմամբ:

Իրավապահ մարմնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուբոն հանդիսանում է 1957 թ. ծնված Ռուբիկ Պ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրնսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով` «սեքսուալ բնույթի բռնի գործողությունները 14 տարին չլրացած անձի նկատմամբ»:
Գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական, դատահոգեբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշանակվել է կենսաբանական ու դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը` Panorama.am