Երրորդ երկրների միջամտությունը ընդամենը խորացնում է խնդիրը․ ԱՄՆ պետքարտուղար

9
Մայքլ Պոմպեո

Ամերիկյան կողմը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ շփումների ժամանակ կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք կոչ ենք անում դադարեցնել կրակը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի երկու կողմն էլ հետքայլ անի։ Մենք խոսել ենք երկու երկրների ղեկավարությունների հետ եւ խնդրել ենք դա անել»,- ասել է Պոմպեոն։ Նա հույս է հայտնել, որ Երեւանում եւ Բաքվում առաջիկա օրերին կհասկանան, որ բռնությամբ հակամարտություն չես կարգավորի։

Պետքարտուղարը նաեւ ասել է, որ երրորդ երկրների միջամտությունը ընդամենը խորացնում է խնդիրը։