38 երկիր ընդունել է ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտին նվիրված տոնակատարությանը մասնակցելու հրավերը

16

38 երկիր ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը`մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությանը, որը տեղի կունենա ապրիլի 24-ին Չանաքկալեում: Այս մասին հաղորդում է canakkaleninrehberi.com-ը:

Բրիտանիայի արքայազն Չարլզը, Ալբանիայի, Ադրբեջանի, Սոմալիի նախագահները, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի վարչապետներն արդեն իսկ հաստատել են իրենց մասնակցությունը:

Շեշտվում է նաև, որ ևս 38 երկիր ընդունել է հրավերը, սակայն չի նշվում, թե այդ երկրները ինչ մակարդակով կներկայանան միջոցառմանը: