Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող 33 քաղաքացի է բերման ենթարկվել

79

Մաշտոցի պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող 33 քաղաքացի է բերման ենթարկվել։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ նշված անձինք բերվել ոստիկանություն ՀՀ ՎԻՎՕ 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Մասնակիցները վանկարկում են՝ «Նիկո՛լ, դավաճան»: Ոստիկանները բիրտ ուժ են կիրառել խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ, թեեւ վարչական դատարանը կասեցրել էր հավաքների արգելքը, հետեւապես խաղաղ ակցիաների կազմակերպումն օրենքով արգելված չեն։