Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կարճաժամկետ հեռանկարի հարց է

79

Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը «ոչ ուշ հեռանկարի» հարց է: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Առայժմ քննարկումներ են ընթանում այդ հարցերի շուրջ. անհրաժեշտ է բոլոր մասնակիցների համաձայնությունը: Երբ այն ձեռք բերվի, մենք կհայտարարենք՝ որտեղ այն տեղի կունենա: Մենք հույս ունենք, որ դա ոչ ուշ հեռանկարի հարց է»,- ասել է փոխնախարարը:

Ռուդենկոն նշել է, որ «3+3» ձևաչափում Վրաստանի տեղը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Թբիլիսին պատրաստակամություն չի հայտնի մասնակցել այդ քննարկումներին:

«Մենք լիարժեք բաց ենք այդ գործընթացում վրացիների մասնակցության համար: Ուստի, եթե այդպիսի հանդիպում տեղի ունենա, իսկ այդպիսի ծրագրեր կան՝ անցկացնել հանդիպում այդ վեց երկրներից մեկի մայրաքաղաքում: Եթե Վրաստանը չհաստատի այնտեղ ժամանելու պատրաստակամություն, Վրաստանի աթոռը կմնա ազատ: Ուղղակի հանգիստ կմնա: Երբ որ Վրաստանը անհրաժեշտ համարի, երբ որ հասունանա դրա համար, այն ժամանակ էլ կհամարվի գործընթացի լիարժեք մասնակից»,- ասել է Ռուդենկոն: