3000 ընտանիք զրկվել է նպաստից

12

Շուրջ 3000 ընտանիքներ կորցրել են ընտանեկան նպաստի իրավունքը: Ըստ այդմ` 2011թ. հունիսին ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների թիվը կազմել է 92698, իսկ 6 ամիսների միջին ամսական թիվը կազմել է 96486: Նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը` անդրադանալով ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներին և առաջընթացներին:

Զբաղվածության մասին նախարարը նշեց, որ 2011թ. հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցված տնտեսության աճով պայմանավորված ավելացել է նոր ստեղծված աշխատատեղերի թիվը:
Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը նվազել է 0.4%-ով և կազմել է 6.6%:

Գրիգորյանը խոսեց նաև ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի մասին, մասնավորապես շեշտելով, որ կազմակերպվել է 776 երեխայի խնամքն ու դաստիարակությունը մանկատներում: Ֆինանսական դժվարին կացության մեջ գտնվող ընտանիքների 794 երեխա խնամվել են երեխաների խնամքի և դաստիարակության գիշերօթիկ հաստատություններում: