30 դիմակավորված ադրբեջանցի Քյոլնում հարձակվել են հային պատկանող բարի վրա

13

30 ադրբեջանցիներից բաղկացած խումբը Գերմանիայի Քյոլն քաղաքում հարձակվել են հայ գործարարին պատկանող կալյան-բարի վրա:

Հուլիսի 24-ի գիշերը 20-30 ադրբեջանցիներ դիմակներով հարձակվել են բարի վրա, աթոռներով փորձել ապակիները կոտրել: Այս մասին հաղորդում է Zartonk Media-ն:

Տեղեկությունների համաձայն՝ խումբը բարի մուտքի մոտ հավաքվել է կեսգիշերին:

Բարի տերը հայտնել է, որ հարձակվողներից մեկը, ով նշել է, որ իրենք ադրբեջանցի են, հարցրել է նրան՝ արդյոք հայ է, թե ոչ:

Ոստիկանությունը հայտնում է, որ բավական մեծ վնաս է հասվել գույքին, բայց այլ տեղեկատվություն չի տրամադրել: Իրավապահ մարմինները ենթադրում են, որ միջադեպը կարող է քաղաքական մոտիվացիա ունենալ և այժմ հետաքննություն են անցկացնում այդ ուղղությամբ: