Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի գերեզմանատան վերևի թաղամասում ակտիվացել են սողանքային երևույթներ:
Ըստ ԱԻՆ մամլո հաղորդագրության` երկարատև հորդառատ անձրևներից վտանգավոր գոտում են հայտնվել 6 բնակելի տուն 30 բնակչով, որոնք տարհանվել են գյուղապետի կողմից տրամադրված ժամանակավոր կացարան:
Հողամասերում առաջացել են ճեղքեր, իսկ եղածները լայնացել են, բնակելի տների պատերին առաջացել են լայնակի և ուղղաձիգ ճեղքեր:
Սողանքային գոտին ընդգրկում է մոտ 75 բնակելի տուն 370 բնակչով, որի ուսումնասիրության արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: