Տավուշի հատվածում հակառակորդի գործողությունների հետեւանքով 3 զինծառայող թեթև վնասվածքներ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Զինծառայողներն այս պահին «Բերդ»-ի բժշկական կենտրոնում են, նրանց վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։
«Հիմա ես Մովսես գյուղում եմ։ Կան դիրքային փոխհրաձգություններ, բայց գյուղում ամեն ինչ հանգիստ է։ Ամբողջ օրն էլ հանգիստ է եղել։ Բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Կրակոցները հնչում են միայն դիքերում։ Տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործվում, չեմ կարող հստակ ասել, թե որ զենքի տեսակն է օգտագործվում»։
ՊՆ խոսնակը նշեց՝ «թեթև բեկորային վնասվածքներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:











