Տավուշի մարզի տարբեր գյուղերում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ գիշերվա ընթացքում եղել են անկանոն կրակոցներ, որոնց մեծ մասին ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել: Այս մասին Իջևանում լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ ասաց միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
«Այլ բանակային կորպուսների և մարզերի ուղղությամբ եղել են կրակոցներ։ Մասնավորապես՝ Ճամբարակի ուղղությամբ եղել են կրակոցներ, օգտագործվել ավտոմատ նռնականետ։ Դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով և լռեցրել հակառակորդին», – ասաց Արծրուն Հովաննիսյանը։
Նա նշեց նաև, որ վիրավորների վիճակը շարունակում է մնալ անփոփոխ. մեկ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է։











