Այսօր ԱԺ-ում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ կեսգիշերին հեռուստատեսությամբ օրհներգի պարտադիր հեռարձակման պահանջը պետք է հանել։
ԱԺ-ում իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը նկատեց, որ որոշ հեռուսաընկերություններ խախտում են օրհներգի մասին նորմը՝ հրապարակելով ոչ ճիշտ օրհներգ:
Հակոբյանը նշեց, որ իրենք գրավոր իրազեկում են, թե օրհներգի որ տարբերակը պետք է հեռարձակել, մինչդեռ օրենսդրական բացի պատճառով չեն կարող պատասխանատվության ենթարկել նման հեռուսաալիքներին:
«Նորմեր պետք է լինեն, որպեսզի հեռուստաընկերություններն այդ նորմերը պահպանեն։ Առանց պատժիչ նորմի չի կարելի։ Բայց իմ համոզմունքն է, որ 24:00-ին հիմնի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի», – ասաց նա։
Նշենք, որ ըստ օրենքի՝ հիմնը հեռարձակվում է առավոտյան 06:00-ին և կեսգիշերին 24:00-ին։














