Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ այսօր` հունիսի 28-ին 23:00-ից հետո ոստիկանությունը կփորձի վերականգնել հասարակական կարգը Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության:
Օսիպյանը կրկին անգամ պնդել է, որ հունիսի 19-ից՝ 23:00-ից հետո Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող ցույցը անօրինական է, չկա լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն և ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն, իսկ այն գործողությունները, որոնք եղել են ոստիկանության կողմից, եղել են ադեկվատ, համաչափ և բխել են օրենքից, ընդհուպ կիրառված ֆիզիկական ուժը:
Փոխոստիկանապետը նշել է, որ ոստիկանության տեսադաշտում են նաև բոլոր այն չակերտավոր ասած ակտիվիստները, կամ մասնակիցները, որոնք դրսևորում են ագրեսիվ վարքագիծ և հանդիսանում են նաև սադրիչ:














