ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5271-ի` ավելանալով 230-ով։
Ապաքինվել է 2164 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 67 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 43041 թեստ։














