23-ամյա դժոխք

6

1988 թ-ի դեկտեմբերի 7-ը դժվար, թե երբևէ ջնջվի հայ մարդու հիշողություններից: Հենց այս օրը Սպիտակում տեղական ժամանակով 11։41-ին 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը խլեց 25.000 մարդու կյանք, անօթևան թողեց 51 հազար մարդու և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան մոտ 20 հազար մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում` 4 հազար։ Տուժել են նաև հարակից գյուղերն ու քաղաքները:

Չնայած արդեն 23 տարի է անցել, աղետի գոտի ասվածը դեռևսչի վերացել ոչ մեր կառավարության, ոչ էլ ժողովրդի բառապաշարից: Այսօր էլ հազարավոր ընտանիքներ շարունակում են բնակվել կիսաքանդ տնակներում` չքավորության մեջ: Տարիներն անգամ չեն բուժում այդ շրջանում ապրածների վերքերը: Այսօր էլ Սպիտակի երկրաշարժն ապրած երիտասարդը չի կարողանում հանգիստ սրտով վերադառնալ իր հայրենի քաղաք, քանզի երկրաշարժի դաժան հուշերը բազմագույն շենքերով չես կարող փակել, չես կարող մոռանալ մարդկանց աչքերի սարսափն ու բազմահազար դիակները: Որբ մնացած երեխաներն ու զավակ կորցրած ծնողները:

Իրականում ժամանակը չի բուժում վերքերը, բայց մեղմացնում է նրանց ցավը: