2020-ից կսկսվեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները․ Արթուր Մեսչյան

15

2020թ․ սկզբից կսկսվեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները։ Այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մետրոպոլիտենի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման աշխատանքները։ Ցավոք, սա այն տարբերակն է, երբ մենք հնարավորություն չունենք բյուջետային գումարներն օգտագործելու այդ ծրագրերի համար», – ասաց Արթուր Մեսչյանը։

Նա նշեց, որ աշխատանքները կսկսեն կամուրջից, ինչից հետո կամուրջի վրա կտեղավորվի կայարանը։

«Շատ բարդ խնդիր է։ Տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվում է պետք, մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ, որպեսզի վերջնականապես ճշտենք մետրոպոլիտենի քաղաքականությունը և բոլոր նրբությունները, որ կապված են այդ ծրագրի հետ», – ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը՝ նշելով, որ ավելի շատ դիվանագիտությամբ են զբաղված, քան ճարտարապետությամբ։