ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Հայոց բանակի համար 2019 թվականը կարգապահության և սպառազինության ձեռքբերման առումով աննախադեպ է եղել:
«Անակնկալները շարունակվելու են 2020-ին: Ցավոք սրտի, դեռ հնարավոր չէ բացահայտել այն ամենը, ինչը որ ճանապարհին է, պատվերները կան, գործում են: Փառք Աստծո, անցյալ տարի և հաջորդ տարվա բյուջետային պլանավորման մեջ բավական գումարներ են հատկացված, հենց այդ կարիքները բավարարելու համար»,- ասաց Գաբրիել Բալայանը:
Բալայանի խոսքերով`գործող կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, ոչ միայն սպառազինության զարգացման վրա է շեշտը դրել, այլև զինծառայողների վարձատրության բարձրացման:
«Հուսով եմ, որ բոլոր տենդենցների և ձեռքբերումների զարգացումը կկարողանանք ապահովել 2020 թվականին»,- ասաց Բալայանը:














