2018-ին Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցի է այցելել շուրջ 83 հազար մարդ

103

2018թ. 7 ամիսներին միայն Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցին է այցելել շուրջ 83 հազար մարդ: 10-րդ դարում կառուցված տաճարը նորոգվել է տասը տարի առաջ և այժմ գործում է թանգարանի կարգավիճակով:

Թուրքիայի իշխանությունները Պոլսո հայոց պատրիարքարանին թույլ են տալիս տարին միայն մեկ անգամ՝ Խաչվերաց տոնին, այնտեղ պատարագ մատուցել: 2015-ին եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հավակնորդների ցուցակում: