2017-ի հունվարին Վրաստանը ՀՕՊ համակարգեր կստանա Ֆրանսիայից

17

Վրաստանը 2017-ի հունվարին կսկսի ՀՕՊ համակարգերի տեխնիկական միջոցներ ստանալ Ֆրանսիայից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, հայտնում է Apsny.ge-ն վրացական «Վզգլյադ» թերթի վրա հղումով:

«Անվտանգության ֆրանսիական հովանոցը Վրաստանի համար իրողություն է»,-ասել է Խիդաշելին: Նա նշել է, որ 2015-ին Ֆրանսիայում ստորագրված պայմանագրերն իրենց պայմաններն ու ժամկետներն ունեն, որոնք նախանշում են առաքումների ժամկետները: