2017 թվականի հունվարից մինչ օրս հայկական զինուժը 14 զոհ ունի տարբեր պայմաններում, հարուցված են քրեական գործեր: 2017 թվականին զոհվել է յոթ պայմանագրային զինծառայող և յոթ ժամկետային զինծառայող: Յոթ զինծառայող զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մյուս յոթ զոհերը գրանցվել են շմոլ գազի թունավորումից, ՊՆ-ի պատկանող բուլդոզերի ձորը գլորվելու հետևանքով և տվյալ պահին չպարզված հանգամանքներում:
2017 թվականի հունվարին մահացել է հինգ զինծառայող, որոնցից երեքը հակառակորդի կողմից արձակված կրակոցից, երկու զինծառայող զոհվել է այդ պահին չպարզված հանգամանքներում: Ամենաշատ զոհեր՝ վեց զինծառայող, հայկական զինուժն ունեցել է ընթացիկ տարվա փետրվարին:
Մարտ ամսին ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի 3 զինծառայող է մահացել, որիցը մեկ բեկորային մահացու վիրավորում էր ստացել, երկու զինծառայող զոհվել էր հակառակորդի արձակած կրակոցից: