2016-ին 22 հազար ՀՀ քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ստացել: Այս մասին Միջազգային և անվտանգության հայկական հարցերի ինստիտուտում կազմակերպված քննարկմանն ասել է փորձագետ Արտակ Մարկոսյանը:
Նա նշել է, որ արտագաղթի կանխման և ժողովրդագրական խնդիրները լուծելու համար տնտեսական աշխուժացում է պետք:














