2016-ի ապրիլի 2-ից 5-ը հայկական կողմն ունեցել է 75 զոհ. Լ. Մնացականյան

112
Չի եղել այնպիսի բացթողում, որն էական նշանակություն կունենար պատերազմի ընթացքի հարցում: Այս մասին ԱԺ-ում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստից հետո հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանը։
 
«Ես տվել եմ բոլոր հարցերի պատասխանը, որը որ հուզել է հանձնաժողովին։ Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը։ Պարոն Քոչարյանն էլ նշեց, որ պատասխանները եղել են անմիջական, եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք այն իրականությունը, որը եղել է ապրիլյան դեպքերի ժամանակ»,- նշեց Լ. Մնացականյանը։
 
Վերջինիս խոսքերով՝ 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը հայկական կողմն ունեցել է 75 զոհ, որոնցից 35-ը՝ ժամկետային զինծառայող։
 
Հարցին, ի վերջո, ապրիլյան պատերազմի ընթացքում 400, թե՞ 800 հեկտար ենք կորցրել, ԼՂՀ ՊՆ նախկին նախարարը նշեց, որ իրենց հաշվարկներով 400 հեկտար։