Հայաստանում 2016թ. առաջին անգամ մայրության նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Շահառուների թիվը կանխատեսվել է 30 հազար, իսկ համապատասխան բյուջետային ծախսը կկազմի շուրջ 3.9 միլիարդ դրամ: Փաստորեն, այս ծրագրի միջոցով մենք լուծում ենք տալիս այն խնդրին, որը բավականին երկար ժամանակ քննարկվում էր: Մասնավորապես, բուռն քննարկման առարկա էր` երեխայի ծննդյան և խնամքի հետ կապված վճարումներն ինչպես իրականացնել՝ բոլորին, թե միայն աշխատող մայրերին»,- ասել է Ասատրյանը:














