2016 թվականին Ռուսաստանը ռազմական տեխնիկայի վաճառքից պետք է ստանա 14 միլիարդ դոլար, հայտնում է TASS-ը:
Այդ մասին հայտարարել է ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը:
«2016 թվականին Ռուսաստանը արտասահման ռազմական տեխնիկայի վաճառքից պետք է ստանա 14 միլիարդ դոլար, այս տարվա պատվերների ընդհանուր պորտֆելը ավելի քան 50 միլիարդ դոլար է»,- ասել է նա:














