2015-ին Չինաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 1 տրիլիոն դոլար

9

2015 թվականին Չինաստանից կապիտալի արտահոսքն ավելացել է 7 անգամ և կազմել 1 տրիլիոն դոլար, գրում է Bloomberg-ը:

Դեկտեմբերին ներդրողները երկրից դուրս են բերել 158.7 միլիարդ եվրո, ինչը 50 միլիարդով շատ է նոյեմբերյան արտահոսքից: Համեմատության համար 2014 թվականին Չինաստանից դուրս է բերվել 134.3 միլիարդ դոլար:

Կապիտալի արտահոսքի ավելացման պատճառը Չինաստանի տնտեսության աճի դանդաղումն ու Կենտրոնական բանկի արժութային քաղաքականությունն են:

Նշենք, որ անցած տարի Չինաստանի ոսկեարժութային պաշարները նվազել են 513 միլիարդ դոլարով և կազմել 3.33 տրիլիոն դոլար: