Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը հայտնել է, որ տարվա սկզբից Եվրամիության սահմանը հատել է 500 հազար ներգաղթյալ:
Օգոստոս ամսին գրանցվել է 156 հազար փախստական: Այդուհանդերձ, նշվում է, որ ժամանածների հստակ թիվը դժվար է որոշել, որովհետև շատերը երկու անգամ են գրանցվել՝ նախ Հունաստանում, ապա՝ Հունգարիայում:














