«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ «Ռուսաստանի ուղղաթիռներ հոլդինգը» անցյալ տարի պատվիրատուներին 212 մեքենա է փոխանցել, որոնցից վեցը՝ Մի-17Բ-1 մարտական տրանսպորտային ուղղաթիռները, ստացել է Ադրբեջանը։
Ռազմատեխնիկական համագործակցության գծով նախկին պայմանագրերի համաձայն՝ Հնդկաստանին մատակարարվել է 23 միավոր Մի-175Բ-5 ուղղաթիռ և մոդերնիզացվել է 6 Կա-31 ուղղաթիռ։
Հարավային Կորեան ստացել է Մի-172 3 ուղեւորատար ուղղաթիռ, Ալժիրը՝ 6 ծանր Մի-26Տ2 տեսակի ուղղաթիռ։ Իրաքը ստացել է բազմաթիրախային Մի-35 Մ 4 մեքենա և հարվածային Մի-28ՆԷ 2 ուղղաթիռ և այլն:














