ԱՄՆ Կոնգրեսի կատարած ուսումնասիրության համաձայն՝ 2015 թվականին Վաշինգտոնը 40 միլիարդ դոլարի սպառազինության մատակարարման պայմանագրեր է ստորագրել՝ պահպանելով զենքի շուկայում առաջատար դիրքերը: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը:
ԱՄՆ-ին բաժին է հասնում 2015 թվականին աշխարհում ստորագրված բոլոր պայմանագրերի արժեքի կեսը:
Երկրորդ տեղում Ֆրանսիան է, որը 15 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել: Երրորդը 11.1 միլիարդով Ռուսաստանն է: Չորրորդը 6 միլիարդ դոլարով Չինաստանն է: Չինաստանին հաջորդում են Շվեդիան, Իտալիան, Գերմանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան և Իսրայելը:
Անցած տարի զենքի գլխավոր գնորդը Կատարն է եղել 17 միլիարդ դոլարով: Կատարին հաջորդում են Եգիպտոսը՝ 12 միլիարդ, Սաուդյան Արաբիան՝ 8 միլիարդ: